Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իսլամական պետության» գրոհայինների առկայությունը Մերձավոր Արևելքում ձեռնտու է Միացյալ Նահանգներին՝ այդպիսով թույլ տալով Վաշինգտոնին պահպանել իր ներկայությունը տարածաշրջանում,- РИА НОВОСТИ-ն մեկնաբանել է ՌԴ Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը՝ մեկնաբանելով Պենտագոնի հայտարարությունը Սիրիայում և Իրաքում ընդհատակյա գրոհային ցանցի ամրապնդման մասին:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր «Իսլամական պետություն» խմբավորումը, որի ոչնչացման մասին Սիրիայում և Իրաքում բազմիցս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին ամիսներին ուժեղացնում և ընդլայնում է այդ երկրներում իր ընդհատակյա ցանցը: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնն իր՝ «Անխախտ վճռականություն» գործողության ընթացքի մասին զեկույցում, որը ԱՄՆ զինված ուժերը և նրանց դաշնակիցներն արդեն 5 տարի իրականացնում են Մերձավոր Արևելքում:
Շվիտկինը շեշտել է, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ ՝ ճնշելու զինյալների դիմադրության ներկայիս թեժ կետերը: Սակայն, ըստ պատգամավորի, ԻՊ- ի պահպանումը Մերձավոր Արևելքում ձեռնտու է Միացյալ Նահանգներին ՝ տարածաշրջանում իր ներկայությունը պահպանելու համար:
«Այն, որ «Իսլամական պետությունը» բավականաչափ ուժ է պահում տարածաշրջանում, Միացյալ Նահանգների համար ձեռնտու է՝ տարածաշրջանում պահպանելու և, հնարավոր է, նույնիսկ ընդարձակելու իր ներկայությունը: Նրանք չեն հրաժարվում Սիրիայի ընտրված նախագահ Բաշար Ասադին տապալելու և այնտեղ իրենց տիկնիկային ռեժիմը հիմնելու փորձերից»,-նշել է Շվիտկինը: