|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախում տիրող իրավիճակի հետ կապված՝ Մոսկվան բոլոր ներքին ու արտաքին խաղացողներին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել, այդ թվում՝ հռետորաբանության հարցում:
«Հիմա կարեւոր է լինել առավելագույնսալ զուսպ, որպեսզի հնարավոր լինի հասնել կրակի դադարեցմանը եւ կողմերին բանակցություններին վերադարձնելուն»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Նա հավելել է, որ մշտական կապի մեջ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ռուդենկոն նաեւ ասել է՝ չեն կարող մեկնաբանել Ղարաբաղյան հակամարտությանը սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը: