Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևը НСН-ին տված հարցազրույցում մեկնաբանել է օրեր առաջ «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում իր արած աղմկահարույց հայտարարությունները Հայաստանի մասին:
«Ես ասել եմ, իմ տեսանկյունից, բոլորովին օբյեկտիվ բաներ։ Եթե ինչ-որ մեկը նեղանում է ճշմարտությունից՝ ես հո դիվանագետ չեմ կամ պաշտոնատար անձ։ Իմ հայտարարությւոնների հետ կապված այս ամբողջ պատմությունը, այն ամենը, ինչ դրա շուրջ կատարվում է, խոսում է բավականին մեծ թվով մարդկանց ոչ ադեկվատ հոգեվիճակի մասին։ Եվ եթե նրանց վիճակն այդպիսին է Մոսկվայում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում են նրանք Երևանում։ Դրանից ոչ մի լավ բան չի ստացվի: Ես խոսել եմ դրա մասին այն պատճառով, որ համակրանք և հարգանք եմ տածում հայ ժողովրդի հանդեպ` որպես ՌԴ դաշնակցի: Եթե նրանք օտար լինեին, անիմաստ կլիներ խոսելը», - հայտարարել է Լեոնտևը:
Հիշեցնենք, որ նա ասել էր, թե ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար: