կարևոր
673 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-21 23:00
Աշխարհ

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզում անվտանգության հարցերը

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզում անվտանգության հարցերը

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգը և Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սուլթանության արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը ընդգծել են խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ գործնական համաձայնությունների հասնելու համար, որոնք կնպաստեն նավարկության ազատության վերականգնմանը և պահպանմանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը», – ասվում է Օմանի լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։

Դիվանագետները նաև քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների ֆոնին քաղաքական երկխոսության և բանակցային գործընթացի վերսկսման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղիները։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են  սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման հուշագիր, սակայն հուլիսի 8-ին Միացյալ Նահանգները վերսկսել է հարվածները՝ մեղադրելով Իսլամական Հանրապետությանը Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը խախտելու մեջ։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին և հայտարարել նեղուցի փակման մասին։