|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության միջոցառումների կազմակերպմանը։
Միջոցառումն անցկացվել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևի նախագահությամբ։ Խորհրդակցություններին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և միավորված շտաբի ներկայացուցիչները։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել և համաձայնեցվել են 2027 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումների անցկացման ժամկետները։
Նշվում է, որ միջոցառումների համալիրն ուղղված է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների՝ իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստվածության բարձրացմանը։