|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում, այդ երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարարի, նախագահի օգնական, ԱԽ քարտուղարի հետ քննարկել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստումը, որոնք նախատեսված են նոյեմբերին՝ Հայաստանում, հայտում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին Հայաստանում»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։
Քննարկվել է նաև իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում՝ շեշտը դնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։