կարևոր
1111 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-15 22:11
Քաղաքական

Գեներալ Դավիթ Մանուկյանի և Իգոր Սարգսյանի ծննդյանն օրն է․ երկուսն էլ՝ խղճի կալանավորներ․ Լիլիթ Գալստյան

Գեներալ Դավիթ Մանուկյանի և Իգոր Սարգսյանի ծննդյանն օրն է․ երկուսն էլ՝ խղճի կալանավորներ․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Գեներալ Դավիթ Մանուկյանի և իմ ընկեր Իգոր Սարգսյանի ծննդյանն օրն է։ Երկուսն էլ՝ գաղափարի և խղճի կալանավորներ են․ մեկը՝ Բաքվի բանտում, մյուսը՝ Երևանի։ Երկուսն էլ Արցախի, հողի, հայ մարդու լինելիության զինվորն են։

Նրանք ավելի քան ազատ են ու արժանապատիվ, որովհետև չեն դավաճանել, չեն ընկրկել, չեն վաճառվել։

Նրանք ո՜չ խղճի, ոչ՝ Հայրենիքի հետ առևտուր չեն արել։ Հիմա դեռ հուդաների ժամանակն է․․․․Գալու է մաքրվելու և քարերն հավաքելու ժամանակը»: