կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 10:48
Քաղաքական

Ադրբեջանի միջազգային հաղթարշավը. ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը «կալանավորներ» է անվանել հայ ռազմագերիներին

Ադրբեջանի միջազգային հաղթարշավը.  ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը «կալանավորներ» է անվանել  հայ ռազմագերիներին
Մինչ մենք նշում ենք «Մանկական Եվրատեսիլ»-ում մեր ներկայացուցչի հաղթանակը, ադրբեջանը շարունակում է միջազգային ասպարեզում իր հաղթարշավը:
 
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ողջունել է 10 «հայ կալանավորների» (ոչ ինչպես ներկայացված է հայկական մամուլում «հայ զինվորականների») ազատ արձակելու ադրբեջանի քայլը: Ի դեպ, վերջինս «կալանավորներ» է անվանել մնացյալ բոլոր հայ ռազմագերիներին:
 
Հայ ռազմագերիներին նման ձևակերպում տալով, ԵԽ նախագահ Շառլ Միշելից հետո հիմա էլ ԱՄՆ-ն հաստատում է նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետ կապված ադրբեջանական վարկածը, իբր թե հայկական կողմն է ագրեսիա իրականացրել, իսկ իրենք իրենց տարածքում կալանավորել են հայ զինվորներին:
 
Ռոբերտ Մարգարյան
Իրավաբան