կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-18 19:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապիտուլյացիայից հետո, Օնի՛կ, գեներալ-լեյտենանտ, սպա, գնահատի՛ր քո կյանքի արժեքը․ Իգոր Սարգսյան

Ինձ այս հարթակ են բարձրացրել այն բոլոր զոհված տղերքը, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն մեր հայրենիքի՝ հանուն Շուշիի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի Հանրապետության՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ելույթի ժամանակ։

«Ինձ այստեղ հարթակ է բերել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր զոհվեցին առաջին պատերազմի ժամանակ, ինձ այստեղ հարթակ է բերել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր այսօր կանգնած են դիրքերում և չեն ցանկանում իջնել, չունեն կորցնելու հայրենիք։ Եվ այսօր մի սրիկա, որ առաքելություն ուներ հանձնելու, տարավ մեր բոլորի արյունը»,-ասաց նա։

Իգոր Սարգսյանը նշեց, որ 30 տարի իրենք աչքը բաց են քնել՝ անընդհատ սահմանին նայելով, զինվորի կողքին լինելով, ուսանողին դաստիարակելով, որ պետք է պաշտպանի սահմանը։ Եվ այսօր Փաշինյանը 30 օրում տվեց հայրենիքը։

«30 օրում տվեցիր սրիկայաբար։ Ո՞վ ես։ Բոլորն ասում էին՝ այո՛, չենք հանձնի։ Տվեցի՞ք։ Տվեցի՞ք, սրիկան՛եր։ Տվեցիք հողն է՛լ, զինվորին է՛լ, կամավորականին է՛լ։ Կորե՛ք։ Կորե՛ք, սրիկաներ»,-ասաց նա հարթակից։

Իգոր Սարգսյանը դիմեց երբեմնի մարտական ընկեր, այժմ ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ասաց, որ նա իերնց համար սիրված զինվորական է եղել, միշտ սիրել են ու հարգել։

«Օնի՛կ, քո խորհուրդը վարչապետին կապիտուլյացիա՞ն էր։ Դո՛ւ՝ վերջին փամփուշտը չկրակած, քո ՄՈԲ-ի 18-20 տոկոսը չօգտագործած, կապիտուլյացիայի՞ ես գնում։ Դրանից հետո, Օնի՛կ, գեներալ-լեյտենանտ, սպա, գնահատի՛ր քո կյանքի արժեքը։ Չէի՞ր կարողանում, զիջեիր, ասեիր՝ չեմ կարողանում, կարողանո՞ւմ էիր, ասեիր՝ քույրիկ ու եղբայրիկ, հեռացե՛ք կաբինետից, ես կղեկավարեմ պատերազմը։ Գնահատի՛ր քո կյանքը, քո պատիվը սպայի»,-հայտարարեց նա։

Որպես 30 տարի կյանքը հայրենիքի համար դրած մարդ, որպես այն տղերքի մարտական ընկեր, ովքեր ճակատում են, նա մարտական կոչ արեց․ «Ուստի հրամա՛ն․ Օնի՛կ Գասպարյան, կանգնիր շարք, վերակազմակերպիր բանակդ, Նիկոլին հեռացրո՛ւ»։

Ավելի վաղ հաղորդել էինք ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի խոսքը, որ՝ թուրքական զորքը Ադրբեջանում է՝ տուրիստ ե՞ն եկել։

Ավելի վաղ հայտնել էինք հեգաբան Միհրդատ Մադաթյանի խոսքը, որ որևէ մեկը Փաշինյանի հետ ճանապարհ չունի գնալու, ինչո՞ւ է ինքը ճանապարհային քարտեզ ներկայացնում։

Նշենք, որ հանրահավաքից րոպեներ առաջ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են ՀՔԾ։

Մանրամասն՝ տեսանյութում․