Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 445.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6883 |
GBP | ⚊ | £ 513.38 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարության, որը փորձեց հերքել Գյումրու քաղաքապետարանի տեղեկությունը, թե նա գրանցված չէ Գյումրու Պարույր Սեւակ փողոցի 13 շենքի 109 բնակարանում, որի բնակիչները` իր ամուսինն ու ամուսնու ծնողները, զավթել են նշված շենքի շքամուտքը, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ոչ միայն չի հերքում, այլեւ հաստատում է ամուսնու ընտանիքի կատարած ապօրինությունը։
Երկրորդը. էմմա Պալյանը, փաստացի, ունի մի քանի բնակարան, եթե նշում է, որ գրանցված չէ Պարույր Սեւակ փողոցի 13 շենքի 109 բնակարանում։
ՀՀ ԱԺ տիկին պատգամավորին նաեւ պետք է հիշեցնել, որ գրանցում հասկացություն գոյություն չունի։ Օրենք գրող պատգամավոր տիկինը, երեւի, նկատի ունի հաշվառումը։
Երրորդը. նշված բնակարանում գրանցված չլինելը չի նշանակում չբնակվել նշված հասցեում։ Իսկ, ըստ ունեցած տեղեկությունների, ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանն, իր ամուսնու եւ երկու երեխաների հետ, բնակվում է հենց նշված հասցեի բնակարանում։
Եվ վերջինը. եթե պատգամավորը գրանցված չէ նշված բնակարանում, ինչպես ինքն է նշում, ապա գրանցվա°ծ է արդյոք նրա ամուսնությունը, եւ ամուսնուն պատկանող գույքն իրեն չի՞ պատկանում։ Նույն հաջողությամբ Էմմա Պալյանը կարող է ասել, որ Ալբերտ Մարտիրոսյանն իր ամուսինը չէ»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ական Էմմա Պալյանի և ամուսնու ընտանիքը հանրային տարածքը զավթել և օգտագործում է որպես ննջասենյակ: