|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքական Zaman թերթի կառավարման խորհրդի անդամ Թահսին Քափլանը հերքել է թերթը փակելու մասին թուրքական մամուլում տարածված տեղեկությունները:
Sabah-ի հետ զրույցում Քափլանը հայտնել է, որ իրենք նման որոշում չեն ունեցել, չեն էլ ունենա և ոչ միայն չեն փակի թերթը, այլև կընդլայնեն իրենց աշխատանքները:
«Թերթը և հոլդինգի կազմում գտնվող մյուս կազմակերպությունները փակելու համար մի շարք իրավական գործընթացներ են պահանջվում, ինչպիսիք այժմ չեն իրականացվում»,- նշել է նա:
Քափլանը տեղեկացրել է նաև, որ կփոխվի թերթի լոգոն և ձևավորումը: Նրա խոսքով` Zaman-ի ընթերցողները շուտով ավելի տպավորիչ թերթ կտեսնեն:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական մամուլում լայն տարածում էին գտել հայտնի Zaman թերթն ու Cihan լրատվական գործակալություն փակելու վերաբերյալ լուրերը: