|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի: Այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ հերթական նիստերի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Վահագն Թեւոսյանի մանդատը տրվում է դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Էմմա Պալյանին:
Էմմա Պալյանը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, ԱԺ դահլիճում երդվեց:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի՝ մանդատը վայր դնելուց հետո մանդատից հրաժարվել էր նաեւ Արմեն Մկրտչյանը, որը, ըստ ցուցակի, պետք է փոխարիներ Թեւոսյանին։
Հիշեցնենք, որ Վահագն Թեւոսյանն օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։