|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Այսօր տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսինը, հայրը, եղբայրը և պապիկը, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։
«Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից կայացված դատավճիռը սարսափելի է, բայց սպասելի։ Ռուբենի 874 օր առաջ առանց պատճառի կալանավորվելուց ի վեր պարզ դարձավ, որ այս դատավարության արդյունքը կանխորոշված է։ Նրա կալանքի ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից ոչ մեկի համար որևէ ապացույց չի ներկայացվել։
Այս ընթացքում Ռուբենը զրկվել է պատշաճ դատավարության, իրական, ոչ միայն պաշտոնական, իրավաբանական ներկայացուցչության հասանելիության, միջազգային փաստաբանների հասանելիության և անկախ լրատվամիջոցների լսումներին մասնակցելու ցանկացած երաշխիքից։
Լսումները տեղի են ունեցել փակ դռների հետևում և արդար դատավարության չափանիշներին անհամատեղելի պայմաններում, ոչ միայն միջազգային իրավունքի, այլև նույնիսկ Ադրբեջանի օրենսդրության համաձայն։
Ռուբենի՝ որպես մարդասիրական, բարեգործ և սոցիալական ձեռնարկատիրոջ հեղինակությունը ոչնչացնելու փորձերին չնայած, քաղաքացիական հասարակության առաջնորդներն ու միջազգային դիտորդները մեր ընտանիքին աջակցություն են ցուցաբերել, որը մեզ ուժ և հույս է տվել։
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ շփվել են նրա հետ նրա հետ մասնագիտորեն հասկանում են իր դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհամապատասխանությունը։
Դատվում էին ոչ միայն Ռուբենը և հայ բանտարկյալները, այլև ողջ հայ ժողովուրդը։
Մենք շարունակելու ենք ձգտել Ռուբենի և քաղաքական դրդապատճառներով պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը, և կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպանության խմբերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ համաձայն միջազգային իրավունքի, նրանց ազատությունն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։