կարևոր
688 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-18 11:03
Հասարակություն

Ագրարայինի խորհրդի նախագահը խուսափում է հաշվետվությունը չհրապարակելու պատճառը նշելուց

Ագրարայինի խորհրդի նախագահը խուսափում է հաշվետվությունը չհրապարակելու պատճառը նշելուց

ՀՀ բուհերի` օրենքով սահմանված հիմնական սկզբունքներից են գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:  

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր կայքում չի հրապարակում 2024 թ. գործունեության հաշվետվությունը:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը և համալսարանի կանոնադրությունը սահմանում են գործունեության տարեկան հաշվետվության հրապարակման պարտավորությունը:

Yerkir.am-ը դիմել էր ագրարայինի հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին՝ հասկանալու համար հաշվետվության չհրապարակելու պատճառը:

Հարցմանը պատասխանել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը: Նա մասնավորապես նշել է , որ հաշվետվության հարցի առնչությամբ անհրաժեշտ էչ դիմել համալսարանին:

Հարգելի Հայկազ, նախ Yerkir.am -ը Ձեզ կամ Գևորգ Պապոյանին չի դիմել, որ պատասխանել եք դուք: Մենք հարցում ենք ուղարկել համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանին, ով նաև աշխատում է որպես էկոնոմիկայի փոխնախարար: Հույս ունենք, որ Արմանի էլփոստին կամ ֆեյսբուքի նամակներին ևս դուք չեք պատասխանում:

Ինչ վերաբերում է Արման Խոջոյանին: Հարցման  պատասխանը Նասիբյանին վրա գցելու փոխարեն լավ կլիներ, որ որպես խորհրդի նախագահ, որպես ռեկտոր Հրաչ Զաքոյանի վերադաս, օգտվեիք Ձեր կանոնադրական լիազորություններից և պարտադրեիք հրապարակել հաշվետվությունը: Գուցե չե՞ք կարողանում կամ չե՞ն թողնում: Ամեն դեպքում տգեղ է: