կարևոր
4822 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-24 14:45
Հասարակություն

Մանկավարժականի ձերբակալություններից հետո Ժաննա Շինարարը սահուն փոխակերպվեց Սուրբ Ժաննայի

Մանկավարժականի ձերբակալություններից հետո Ժաննա Շինարարը սահուն փոխակերպվեց Սուրբ Ժաննայի

Հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքում հստակ նշված է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի և խորհրդի դերի մասին: 

Հոգաբարձուների խորհուրդը հանդիսանում է համալսարանի զարգացման ու կայունության ապահովման կարևոր հենասյունը՝ նպաստելով կրթական և կառավարչական գործընթացների արդյունավետ իրականացմանը:

Հոգաբարձուների խորհուրդն առանցքային դեր ունի համալսարանի զարգացման գործում՝ ապահովելով նրա կայուն կառավարումն ու ռազմավարական պլանավորումը։

Համալսարանի ղեկավարության և աշխատակիցների վեջին ձերբակալությունները ցույց տվեցին, որ խորհրդի և նրա նախագահի կողմից համալսարանը ոչ միայն չի կառավարվում, այլ նաև գործում է հանցավոր կազմակերպություն:

Սակայն, ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում ևս Ժաննան ու իր տեղակալ Արաքսյան ջրից չոր են դուրս գալիս:

Ժաննա Անդրեասյանն  Ազգային ժողովում այնպես էր խոսում իր և մանկավարժականի դեպքի հետ կապի բացակայության մասին, որ այսուհետ նրան կարելի է մեծարել ոչ թե որպես Ժաննա Շինարար, այլ՝ Սուրբ Ժաննա:

Ի դեպ Ժաննան իր՝ գոնե քաղաքական պատասխանատվությունն արժանապատվորեն ընդունելու փոխարեն, քար նետեց համալսարանում նախկինում ստուգումներ իրականացրած գերատեսչությունների ու աուդիտորական կազմակերպությունների բոստանը: 

Հ.գ. Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով մանկավարժականի տխրահռչակ դեպքը, պետք է հատկապես ռիսկային համարի և ուշադիր լինի այն բուհերի գործունեության նկատմամբ, որոնց ռեկտորները նշանակվել են Սուրբ Ժաննայի պաշտոնավարման ժամանակ: Դրանք են` տնտեսագիտական, ագրարային, Վանաձորի, Բրյուսովի, ճարտարապետության և շիանարարության  համալսարանները, ֆիզիկական կուլտուրայի, թատերական ինստիտուտները, գեղարվեստի ակադեմիան:

Վ.Ս.