|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Մեր ձևով» շարժման անդամներն այցելել են Ալավերդի եւ հանդիպում ունեցել բնակիչների հետ։ Այս մասին շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Սեպտեմբերի 17-ին մենք եղել ենք Ալավերդի քաղաքի կենտրոնում և ժողովրդի հետ հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ հայաստանյան քաղաքի համար շատ խղճուկ վիճակում է գտնվում Ալավերդիի կենտրոնը։
Մենք որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին և այդ հայտը ուղարկելու ենք Ալավերդիի քաղաքապետարան։
Հուսով ենք, որ քաղաքապետարանում կընդունեն մեր հայտը, և «Մեր ձևով» շարժումը կվերակառուցի Ալավերդիի կենտրոնական այգին, որովհետև չի կարող այսպիսի գեղեցիկ քաղաք չունենալ լավ զբոսնելու, ճեմելու վայր»,– ասել է նա։