Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում անցկացվող մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարում այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները: Ալավերդիի թիմը (մարզիչ` Աշոտ Հակոբան) առաջնության ավարտից մեկ տուր առաջ իր համար ապահովել է չեմպիոնի կոչումը: Իսկ ահա մրցանակային մյուս երկու տեղերին հավակնում է երեք թիմ:
Երեկ ալավերդցիները 4-րդ անընդմեջ հաղթանակը տարան` 29:15(15:8) հաշվով առավելության հասնելով ՀՄԴ-ի թիմի նկատմամբ: Վերջինս առաջնությունում 4-րդ պարտությունը կրեց: Բոլոր խաղերը տանուլ է տվել և վաստակած միավոր չունի նաև ԼՂՀ-ի ընտրանին: Այն 28 : 32 (13:19) հաշվով զիջեց Աջափնյակի ներկայացուցիչներին: Ստուգատեսի վերջին օրն անհաջողակ երկու թիմերը կմրցեն իրար հետ:
Դրամատիկ ընթացք ունեցավ Վանաձոր-ԽՄՕՄՄ խաղը: Վանաձորիհավաքականը թեև մրցակցին մեկ գնդակի տարբերությամբ զիջեց առաջին խաղակեսում (14:15), սակայն հանգստից հետո ետ բերեց կորցրածը: Խաղն ավարտվեց 25:25 հաշվով: Ոչ-ոքի արդյունքը ձեռնտու չէր մեդալների համար պայքարող երկու թիմի համար էլ: Այս մասին հաղորդում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: