կարևոր
6925 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-02 16:31
Քաղաքական

Ցավում ենք, որ ՀՀ-ն գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման ուղղությամբ․ Լավրով

Ցավում ենք, որ ՀՀ-ն գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման ուղղությամբ․ Լավրով

Մոսկվան ցավում է, որ Երևանը որոշեց վարել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու և Ղարաբաղի հարցում Մոսկվային մեղադրելու քաղաքականություն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ երևույթին, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն գնալ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացման ուղղությամբ՝ մեղադրելով Ռուսաստանին այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ, իհարկե, դա դաշնակցային ձև չէ», - ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է՝ Ռուսաստանն էր, որ դադարեցրեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, և պատերազմը կարող էր դադարել ավելի վաղ։

«Երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերին, ասաց՝ ոչ, մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Դե, խնդրեմ», - ասել է Լավրովը։