|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը շուրջ 4 միլիոն դրամ կվճարի CANON թվային լուսանկարչական ապարատի համար։ Այս մասին գրում է 168.am-ը:
Էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով գնումը կատարվել է օրերս։ Ըստ «Վալսա» ՍՊԸ-ի և վարչապետի աշխատակազմի միջև կնքված պայմանագրի՝ տեսախցիկի արժեքը 3 միլիոն 945 հազար դրամ է։
«Թվային լուսանկարչական ապարատ՝ այդ թվում 1․ Անհայելի Օբյեկտիվով (Mirrorless) Ֆոտոխցիկ Տեխնիկական Նկարագրություն Ընդհանուր Տվյալներ Սենսորի Լուծաչափություն՝ Իրական՝ 26.7 մեգապիքսել, Արդյունավետ՝ 24.2 մեգապիքսել, Սենսոր՝ 36 x 24 մմ (Full-Frame) BSI Stacked CMOS»,- նշված է պայմանագրի՝ գնման առարկայի համառոտ բնութագրում։
Աղբյուրը՝ 168.am