Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա Արթուր Ջավադյանի երրորդ առանձնատունն է: Նրա մյուս երկու առանձնատները ձեռք են բերվել 2011թ-ին՝ 105 մլն դրամով և 20.350.000 դրամով: 2013թ. 74.500.000 դրամով առանձնատուն գնել է նաև Ջավադյանի կինը. այս մասին տեղեկանում ենք hetq.am-ից:
Հայաստանում կան պետական մարմիններ, որտեղ մեծ գումարների հետ գործ ունեն, սակայն հասարակությունը մեծամասամբ տեղյակ չէ, թե ինչպես, որտեղ և ինչ նպատակներով են այդ գումարները ծախսվում: Այդ «հիմնարկներից» մեկն էլ Կենտրոնական բանկն է: Այստեղ գրեթե ամեն ինչ պետական, բանկային, ծառայողական գաղտնիք է, նույնիսկ գնումները, թե ասենք՝ որտեղից, ինչ գնով են ընթացիկ կարիքների համար ապրանքներ ձեռք բերել՝ սովորական մահկանացուներիս համար «անհասանելի» է: Արդյունքն էլ լինում է այն, որ բարձր աշխատավարձեր ստացող ԿԲ-ի խորհրդի անդամները, նախագահը տարեց տարի ավելացնում են իրենց կարողությունները:
Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը 2014թ. 54.000.000 դրամով ձեռք է բերել առանձնատուն: Սա ԿԲ նախագահի առաջին առանձնատունն ու անշարժ գույքը չէ: Նույն տարվա հունիսին, երբ Ա. Ջավադյանը վերանշանակվեց նույն պաշտոնում, հայտարարագրել էր երկու առանձնատուն, մեկ բնակարան, չորս հողամաս: Արթուր Ջավադյանը նաև խոշոր դրամական միջոցներ է կուտակել: 2014թ. նա ունեցել է 110.000.000 դրամ, 470.000 դոլար, 160.000 եվրո: Իսկ եկամուտները կազմել են մոտ 27.685.000 դրամ, որից մոտ 24.560.000 դրամը աշխատավարձն է: ԿԲ նախագահը, որպես եկամուտ հայտարարագրել է նաև տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսները՝ 35.179 դոլար, ինչպես նաև մոտ 2000 եվրո:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: