Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, չնայած կառավարության՝ պետական միջոցները խնայելու մասին հորդորներին, նոր ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՄԻՊ աշխատակազմը անցած տարվա դեկտեմբերի 7- ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ և գնել է բոլորովին նոր՝ 2016 թվականի արտադրության, սև գույնի, սեդան թափքով, 2.5 լիտր շարժիչի ծավալով Toyota Camry: Դրա համար ՄԻՊ-ը ծախսել է 11.8 մլն դրամ (ավելի քան 24.5 հազար դոլար): Սա այն դեպքում, երբ ՄԻՊ-ը 6 հատ ավտոմեքենա ուներ, որոնք դեռևս 2012-ին հատկացրել էր ԵԱՀԿ գրասենյակը: Այնուամենայնիվ, ՄԻՊ մամլո խոսնակ Մարիամ Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ունե՞ր այդ նոր ավտոմեքենայի կարիքը: «Այն գնվել է տնտեսումների արդյունքում, և անհրաժեշտությունը եղել է»,- պատասխանեց նա:
Նկատենք, որ գումար խնայելու հիմնավորմամբ նոր խորհրդարանում չի գործում Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: Ստացվում է, որ մի դեպքում գումար չկա, մյուս դեպքում տնտեսում է արվել, և նոր մեքենա գնվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում