Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ պատգամավորը հայտարարագրել է երկու բնակարան Երևանում և մեկ ավտոտնակ, որոնք ձեռք է բերել 1994 և 2020 թվականներին։ Միանձնյա սեփականություն հանդիսացող բնակարաններից մեկը գտնվում է Երևանի Արաբկիր, մյուսը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
Ավտոտնակը գտնվում է Արաբկիրում։
Տարեսկզբին նրա բանկային հաշիվներից մեկը մինուսով է եղել, մինուսը կազմել է 3 հազար 651 դոլար, որը տարեվերջին առանց մինուսի դարձել է 9 հազար 425 դոլար։ Մեկ այլ հաշվում նա տարեսկզբին ունեցել է 0 դրամ, որը տարեվերջին պահպանվել է։ Երրորդ բանկային հաշվի վրա Քոչարյանը տարեզկզբին հայտարարագրել է 1 միլիոն 758 հազար 281 դրամ, որը տարեվերջին դարձել է 3 միլիոն 30 հազար դրամ։
Պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 10մլն դրամ 278 հազար դրամ։
Հատկանշանակ է, որ պատգամավորի չաշխատող որդին՝ Վիգեն Քոչարյանը 2022 թ-ի հունիսին 6 մլն 230 հազար դրամ արժողությամբ ավտոմեքենա է ձեռք բերել, միաժամանակ հաշվետու տարվա վերջին հայտարարագրել է 3 մլն 700 հազար դրամ։
Քոչարյանի կինը, ով նույնպես չի աշխատում, հայտարարագրել է 3 000 դոլար կանխիկ դրամական միջոց։
Աղբյուր` Փաստինֆո