Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացնում էր 2014թ. բյուջեի կատարողականը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց նրան: Պատգամավորը նշեց, որ մտահոգված է հաշվետվության այն մասով, որը վերաբերում է քաղաքացիություն ստացած ու քաղաքացիությունից հրաժարվածների թվերին: «Երբ պաշտոնական տեղեկատվությամբ Հայաստանում շուրջ մեկ միլիոն աղքատ քաղաքացիներ կան, նպատակահարմար չէ՞ր լինի անցնել արտակարգ տնտեսման ռեժիմին, մասնավորապես` նախագահի աշխատակազմի օրինակով, որը կդառնար լավ օրինակ այլ պետական կառույցների համար»,- հարցրեց նաեւ Տիգրան Ուրիխանյանը:
Վիգեն Սրգսյանը կարծիք հայտնեց, որ պատգամավորը ուշադիր չի լսել թվերը, որովհետև իրականում քաղաքացիություն ստացածների ու քաղաքացիությունից հրաժարվողների թվերի հարաբերակցությունը մտահոգիչ չէ, ինչպես ներկայացնում է պատգամավորը: «Իհարկե, յուրաքանչյուր անձ, ով հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից, դա մտահոգիչ է, բայց դա քաղաքացու սահմանադրական իրավունքն է»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է արտակարգ տնտեսման ռեժիմին անցնելուն, Վիգեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել բյուջեի պլանավորման ժամանակ:
Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց, որ իրեն մտահոգում է, որ միջինից ցածր պաշտոնյան իրեն թույլ է տալիս ձեռք բերել մի քանի միլիոն արժողությամբ թանկարժեք մեքենաներ, և նախագահի աշխատակազմը կարող էր դառնալ և' օրինակ, և' բարոյապես պարտադրող ինստիտուտ:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ օրինակն արդեն կա, որովհետև հաշվետու տարում նախագահի աշխատակազմը որևէ մեքենա ձեռք չի բերել: