Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Հարգելի բարեկամներ
Շնորհավորում եմ ձեզ նշանավոր իրադարձության՝ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության ստեղծման 25-ամյակի առթիվ:
Այս տարիներին Ռուսաստանի հայերի միությունն ամբողջ երկրում միավորել է հայկական համայնքները՝ բազմակողմանի, պահանջարկված գործունեությամբ, պետական իշխանության հետ արդյունավետ երկխոսությամբ զգալիորեն ամրապնդելով իր հեղինակությունը:
Ուրախալի է, որ դուք իրականացնում եք ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակությանը, ռուսաստանյան հասարակության մեջ հայ համայնքի ինտեգրմանը ուղղված հետևողական աշխատանք: Մեծապես ձեր կազմակերպության ջանքերով են իրականանում բովանդակալից մշակութային, լուսավորչական ծրագրեր, կյանքի են կոչվում երիտասարդական քաղաքականության, աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ոլորտների ծրագրեր: Իհարկե, կարող եմ հատուկ նշել այն օժանդակությունը, որ ցուցաբերում է Ռուսաստանի հայերի միությունը հատուկ ռազմական օպերացիայի մասնակիցներին և վետերաններին, նրանց ընտանիքներին և մերձավորներին:
Վստահ եմ, որ այս տոնական միջոցառումը կանցնի պատշաճ մակարդակով՝ նոր մեկնարկ տալով հետագա հեռանկարային գաղափարներին և մտահաղացումներին:
Ձեզ հաջողություններ եմ մաղթում:
Վլադիմիր Պուտին:
07.09.2025թ.