կարևոր
3100 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-05 11:04
Քաղաքական

Ֆուրլասի ուղերձը՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառման շրջանակներում

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ հնարավորության համար, որ որոշ մտքեր կիսեմ ձեզ հետ հայ ժողովրդի համար այս կաևոր օրը։

Իրավիճակն Արցախում կրիտիկական է և պահանջում է միջազգային անհապաղ ուշադրություն։ Մենք աջակցում ենք տեղահանված հայության անվտանգ վերադարձին միջազգային անհրաժեշտ պաշտպանությամբ։ Բռնությունը չի կարող լուծել այս հարցը, խաղաղ լուծումը կարևոր է։

Որպես Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ՝ ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Բրյուսելում ունեք ուժեղ դաշնակիցներ, ովքեր հանձնառու են բարձրացնելու ձեր ձայնը։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ուժե՛ղ մնացեք։ Մենք շարունակելու ենք լինել ձեր ձայնը:

 

Լուկաս Ֆուրլաս

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար