կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 17:45
Աշխարհ

Սաադաթ Կադիրովան Ալիևի շունն է ու ՌԴ-ում 5-րդ շարասյուն. ՌՀՄ

ՏԱՍՍ-ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապերի վարչության պետ Սաադաթ Կադիրովայի՝ «Ռոսիա 1»-ի եթերում  Շուշի քաղաքում տաճարը հրետակոծելու մասին երեկվա սկանդալային հայտարարությունից հետո Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, թե ով է իրականում տիկին Կադիրովան:

«Բոլորին, ովքեր գրում են` ադրբեջանցի քաղաքագետ Սաադաթ Կադիրովա... Ընկերնե'ր, Կադիրովան «ադրբեջանցի» քաղաքագետ չէ: Այս անձը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ՌՈՒՍ քաղաքագետ, ՏԱՍՍ-ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապի բաժնի ղեկավար: Եվ նա դաշնային ալիքի եթերում, բացի այդ, նաև ասաց՝ «ՄԵՐ դաշնակից Ռուսաստան»: Ռուսաստանում Ադրբեջանի հինգերորդ շարասյունն է, ահա, թե ով է նա՝ Ալիևի շունը երկրի գլխավոր լրատվական գործակալությունում: Նա Ռուսաստանի քաղաքացի է, որն Ադրբեջանին անվանում է «մեր», իսկ Ռուսաստանը «նրանց» դաշնակիցն է»,- գրում է ՌՀՄ-ի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի հայերի միությունն առաջարկում է նաև «օտարերկրյա գործակալին» զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից և «ցախավելով քշել «Ան Նուսրա»-ի մոտ»: