Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն մեկ տարի է, ինչ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախը ենթարկվեց էթնիկ զտման։
Ավելի քան 100,000 բնիկ արցախցիներ ստիպված եղան լքել պատմական հայրենիքը՝ հալածված լինելու վախի պատճառով։ Այս մարդիկ արդեն իսկ տևական շրջափակման մեջ էին, երբ Լաչինի միջանցքը փակ էր, և արցախցիները զրկված էին սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ հիմնական պաշարներից։
Այսօր Հայաստանում ամեն երեսուն մարդուց մեկը փախստական է։ Միջազգային հանրության կողմից դատապարտման, պատժամիջոցների և խաղաղության բանակցությունների սակավությունը կընդունվի որպես կանաչ լույս հետագա ագրեսիվ գործողությունների համար։ Մտավախություն կա, որ Ադրբեջանը սկսել է ջնջել Արցախի բնիկ հայերի ներկայության հետքերը կրոնական ու մշակութային հուշարձանների ոչնչացման միջոցով։ Այս ընթացքը պետք է կանխել։
Միջազգային հանրությունը պետք է արդարություն որոնի հայ ժողովրդի համար, որոնք էթնիկ զտման զոհ են դարձել։ Արցախի հայությունը պետք է իրավունք ունենա վերադառնալու իր պատմական հայրենիքը։ Վերջապես, միջազգային իրավունքի խախտումները պետք է հետաքննվեն և մեղավորները պետք է պատասխանատվության երթարկվեն։ Աշխարհը չի կարող անտեսել հայերի տառապանքը։
Քրիս Լո
ՄԹ խորհրդարանի անդամ, Շոտլանդիայի ազգային կուսակցություն