կարևոր
922 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-03 17:42
Աշխարհ

Թուրք զինվորականները վիճաբանել են Զանգեզուրի միջանցքի շուրջ

Թուրք զինվորականները վիճաբանել են Զանգեզուրի միջանցքի շուրջ
Օգոստոսի 25-ին Թուրքիայի արեւելքում պաշտոնապես մեկնարկել է Կարսից Իգդիրով մինչեւ Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավարության հետ սահմանային Դիլուջու կետ 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի շինարարությունը՝ ենթադրյալ Զանգեզուրի միջանցքի շրջանակներում: Բաքվի եւ Անկարայի փորձագետները չեն խնահում գովեստի խոսքեր՝ պատմելով մախագծի ռազմավարական նշանակության մասին ինչպես Արեւելյան Անատոլիայի զարգացման, այնպես էլ Կովկասի հետ Թուրքիայի տրանսպորտային կապերի ամրապնդման համատեքստում:

Մինչդեռ, Սպիտակ տան սեփականատիրոջ մասնակցությամբ լայնորեն ազդարարված «Միջազգային խաղաղութայն եւ բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) անվամբ հայտնի գաղափարը քննադատության ենթարկվեց Թուրքիայի ռազմածովային ուժերի թոշակի անցած ծովակալ Ջեմ Գյուրդենիզի կողմից։ Նախագծի վերաբերյալ նրա թերահավատությունն առավել կարեւոր է, որ հենց Գյուրդենիզն է համարվում «Երկնագույն հայրենիք» հայեցակարգի նախաձեռնողը, սիկ դրա հետ մեկտեղ նաեւ Էրդողանի կյանքի կոչած արտաքին քաղաքականության ռազմավարության ոգեշնչողը։ Հարցազրույցներից մեկում նախկին ծովակալի արտահայտած դիրքորոշումը կարելի է համարել թերահավատ եւ զգուշացնող։ Ի տարբերություն Զանգեզուրի ճանապարհի՝ որպես «թուրանական միջանցքի» մասին երկրում տարածված մեկնաբանությունների, որոնք կոչված են ամրապնդելու ՛թյուրքական աշխարհը», Գյուրդենիզը, ընդհակառակը, այն դիտարկում է որպես Անդրկովկասում ամերիկա-իսրայելական աշխարհաքաղաքականության գործիք։ Նրա կարծիքով՝ օգտվելով Հայաստանի խոցելիությունից եւ արտաքին դերակատարներից տարածաշրջանի կախվածությոնից, ԱՄՆ-ն եւ Իսրայելը միջանցքը դարձնում են Անդրկովկաս ռազմավարական ներթափանցման գործիք: Գյուրդենիզի կարծիքով՝ Վաշինգտոնի համար սա հնարավորութոյւն է ամրապնդվելու մի գոտում, որն ավանդաբար Ռուսաստանը համարում էր իր «բուֆերային տարածքը» եւ Իրանի վրա ազդեցության գործոնը:Իսկ Իսրայելի համար խոսքն Ադրբեջանի հետ շփումների միջոցով լրացուցիչ էներգետիկ եւ ռազմական լծակ ստանալու միջոցի մասին է։

Բացի այդ, ընդգծում է պաշտոնաթող զինվորականը, հենց էներգետիկ գործոնն է այստեղ առանցքայինԲաքուն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների մինչեւ 60%-ը եւ մասնակցում նրա ծովային հարթակների ֆինանսավորմանը: Այս սցենարից ելնելով՝ Զանգեզուրը վերածվում է տրանսպորտային-էներգետիկ միջանցքի, որը կառուցված է նախեւառաջ ամերիկա-իսրայելական, բայց ոչ թուրքական շահերի համակարգում։

Դրանից հետեւում է, պարզաբանում է «Երկնագույն հայրենիքի» հեղինակը, որ Անկարան հայտնվում է երկիմաստ վիճակում։ Մի կողմից, թուրք ստրատեգները պատմականորեն Զանգեզուրում ճանապարհ են տեսել դեպի Կասպից ծով, այնուհետեւ դեպի թյուրքական աշխարհ։ Մյուս կողմից՝ միջանցքի փաստացի կառավարումը, որը փոխանցվել է ԱՄՆ-ին, նշանակում է, որ Թուրքիան ներքաշվում է ճարտարապետության մեջ, որի գլխավոր շահառուն դառնում են արտաքին ուժերը։ Այսպիսով, «թուրանական միջանցքի» գաղափարն իրագործելու փոխարեն Թուրքիան վտանգում է դառնալ միայն արտաքին սցենարի եւ կամքի իրականացնողը, որը վերջնական նպատակ է հետապնդում՝ Ռուսաստանին եւ Իրանին թուլացնելու եւ նրանց Հարավային Կովկասից դուրս մղելու տեսքով։

Ամենայն հավանականությամբ, լինելով փորձառու զինվորական, Գյուրդենիզը հազիվ թե անհանգստանա Մոսկվայի եւ Թեհրանի համար։ Նրա համար հստակ պետք է լինի՝ Հարավային Կովկասում Մոսկվայի եւ Թեհրանի ազդեցության անհետացմանը անխուսափելիորեն հաջորդելու է Անկարայի հերթը.արտատարածաշրջանային խաղացողները նրան հանգիստ չեն տա։ Անկարայում հասկանում են՝ կարող են առայժմ հաջողությամբ անցկացնել համեմատաբար ինքնիշխան գիծ այնքանով, որքանով նա, անհրաժեշտության դեպքում, ունի Վաշինգտոնին եւ Արեւմտյան Երուսաղեմին հակակշռելու մեկին։

Այստեղ ուշագրավ է հենց Գյուրդենիզի անձը, նրա դերը ժամանակակից թուրքական արտաքին քաղաքականության ռազմավարության կառուցման գործում։ Ընդհանուր առմամբ, «Երկնագույն հայրենիք» դոկտրինը ենթադրում է Թուրքիայի ծովային սահմանների ընդլայնված տեսլական 462 հազար քառակուսի մետր ընդարձակ ջրային տարածքի շառավղով, որի սահմաններում թուրք զինվորականները պետք է վճռական լինեն պաշտպանելու ենթադրյալ սահմանները հարկադիր դիվանագիտության եւ ռազմական միջոցների միջոցով:Հայտնվելով 2006ին՝ նշված հայեցակարգն առանձնապես մեծ ժողովրդականություն չի վայելել թուրքական մասնագիտական հանրությունում։ Թե գիտական, թե քաղաքական միջավայրում նրան համարում էին մարգինալ, իսկ նրա կողմնակիցներին, համապատասխնաբար, համարում էին «թուրքական ժողովրդավարացման» հակառակորդներ։ Այնուհետեւ դրան հաջորդեցին զանգվածային դատավարությւններ, ինչպիսիք են «Էրգենեկոնը», «Մուրճը» եւ այլն, որոնց արդյունքում ռազմածովային ուժերի շուրջ 400 սպաներ հայտնվեցին ճաղերի հետեւում, նրանց հետ միասին՝ ինքը՝ Ջորջ Գյուրդենիզը։ Այնուամենայնիվ, 2015-ից հետո «Երկնագույն հայրենիք» հասկացությունը հիմք հանդիսացավ Էրդողանի կառավարության որդեգրած՝ ծովում «ուժեղացման» կուրսի համար։ Հարկ է նշել՝ Գյուրդենիզի գաղափարների կողմնակիցների հիմնական մասը հակաարեւմտյան է եւ «պրոեւրասիական» հայացքներ ունի։Ինչո՞ւ հենց 2015 թվականը: Հիշեցնենք՝ 10 տարի առաջ «Էրգենեկոն» եւ «Մուրճ» դատական գործերով որոշ դատապարտյալներ արդրացվեցին եւ հունիսի 7-ին տեղի ունեցան խորհրդանական ընտրությոններ, որոնց արդյունքում ԱԶԿ-ն առաջին անգամ կորցրեց միայնակ կառավարություն ձեւավորելու հնարավորությոնը: Ելքը գտնվել է ԱԶԿ-ի եւ ԱՇԿ-ի ազգայնականների «ժողովրդական դաշինքի» ստեղծման մեջ, որին աջակցել է «Հայրենիք»  փոքր կուսակցությունը:Այս ամենը նպաստեց «Երկնագույն հայրենիքի» կողմնակիցների ուժեղացմանը, որոնց տեսակետները հիմք հանդիսացան ավելի լայն ներէլիտային փոխզիջման կամ կոնսենսուսի: Ըստ այդմ՝ թուրքական արտաքին եւ անվտանգության քաղաքականությւոնը սկսեց փոխվել ամբողջ «ճակատում»՝ քրդական խնդրից մինչեւ Ֆեթուլլահ Գյուլեն, Ռուսաստանի վերաբերյալ տեսակետներից մինչեւ ԱՄՆ-ի նկատմամբ մոտեցումներ, ԵՄ-ից մինչեւ արաբական աշխարհ։ Ժողովրդավարական դիսկուրսը եւ կարգախոսները փոխարինվեցին ազգայնական հռետորաբանությամբ։Արդյունքում թուրքական հասարակական-քաղաքական կյանքում ձեւավորվեցին նոր կապեր եւ փոխգործակցության ձեւաչափեր, որոնք նախկինում անհնարին էին թվում։ Քաղաքական իսլամն արդեն քեմալիստ-ազգայնականների կողմից որպես գլխավոր սպառնալիք չէր ընկալվում։ Ձեւավորվել է ինչ-որ հիբրիդային քաղաքականւթյուն, որն այսօրվա դրությամբ բաղկացած է նեոօսմանիստ-իսլամիստներից, ազգայնական-պահպանողականներից եւ «ձախ» քեմալականներից։

Արտաքին քաղաքականության մեջ դա հանգեցրել է նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «ռազմավարական խորության» առանձին թեզերի միաձուլմանը «Երկնագույն հայրենիքի» հետ։ Երկու արտաքին քաղաքական կառույցների համար ընդհանուր հայտարարն «առաջավոր պաշտպանության» ռազմավարությունն էր, որը ենթադրում է պետության անվտանգության ապահովում, ինչպես ասում են Ռուսաստանում՝ «հեռավոր մատույցներում», այսինքն՝ ազգային սահմաններից դուրս։ Դավութօղլուն մի առիթով հայտարարել է․»Ստամբուլի պաշտպանությունը սկսվում է Բոսնիայից, իսկ Էրզրումի պաշտպանությունը՝ Գրոզնիից», ինչը տեղավորվում է նաեւ «Երկնագույն հայրենիք» հասկացության մեջ։«Ռազմավարական խորության» կողմնակիցները ժամանակին քննադատում էին «հանրապետական» Թուրքիային՝ արտաքին քաղաքականության մեջ նրա չափազանց զգուշավորության համար։ Նույնպիսի քննադատություն ենք տեսնում նաեւ ձախակողմյան քեմալականների շրջանում։Երկու ճամբարներն էլ համակարծիք են՝ «ազգային ուխտը» (հնց այդ փաստաթղթի հիման վրա է Մուսթաֆա Քեմալը ղեկավարել եւ վարել ազգային-ազատագրական պայքարը) համարում են Թուրքիայի արտաքին քաղաքական հորիզոնները շատ առումներով նեղացնող եզրույթ։ Երկու հայեցակարգերի կողմնակիցների կարծիքով՝ պետության արտաքին քաղաքական շահերը պետք է տարածվեն «ազգային ուխտի» տարածքից շատ այն կողմ, եւ միայն այդ դեպքում կարող է ապահովվել երկրի սահմանների եւ տարածքի անվտանգությունը:

«Երկնագույն հայրենիքի» առավել ցուցադրական դրսեւորումը 2019 թ-ի նոյեմբերի 27-ին ստորագրված թուրք-լիբիական հուշագիրն էր՝ Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան եւ Լիբիան դիտարկվում են որպես ծովային հարեւաններ, եւ նրանց միջեւ ծովային սահմնաներն անցնում են մի տարածքով, որը հաշվի չի առնում հունական կղզիների, այդ թվում՝ Կրետեի ծովային պահանջները: 2020 թ-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը «Երկնագույն հայրենիք» ծածկանունով լայնածավալ զորավարժություններ են անցկացրել։Գյուրդենիզը կարծում է՝ հանրապետական Թուրքիան մինչ այժմ չափազանց մեղմ է վերաբերվել Աթենքին եւ Նիկոսիային՝ նրանց դեմ ավելի վճռական եւ կոշտ միջոցների կոչ անելով: Պետք է նշել, որ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Միջերկրական ծովի արեւելյան մասում, այն է՝ երկրաբանական հետախուզական հորատումը եւ հունական օդային տարածքի կանոնավոր խախտումները, ոչ այլ ինչ են, քան «Երկնագույն հայրենիք» հասկացության դրսեւորումներից մեկը: Իհարկե, այն հեռու է «ռազմավարական խորության» տեսական զարգացումներից՝ վերջինս ամբողջությամբ չփոխելով, բայց լրացնելով նոր բովանդակությամբ, երբեմն անճանաչելիորեն։

Ի դեպ, «Երկնագույն հայրենիքը» պետական դոկտրինի մակարդակի է հասցրել շտաբի նախկին ղեկավար ծովակալ Ջիհաթ Յայջին։ Նա նաեւ խոսել է Զանգեզուրի միջանցքի թեմայի շուրջ՝ չհամաձայնելով Գյուրդենիզի հետ։ Եթե նա, վերը նշվածը, կովկասյան նախագծում տեսնում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործիքը, ապա Յայջին միջանցքը պատմական հնարվորություն եւ դրական նախագիծ է համարում Թուրքիայի համար։Ավելին, Յայջին հակված է միջանցքը կապել Աթաթուրքի ռազմավարական տեսլականի հետ՝ հիշելով 1932ի վաղեմի որոշումը, երբ Թուրքիան ստացավ իրանական տարածքի սահմանային հատվածը, որը նրան 10 կմ սահման ապահովեց Նախիջեւանի երկրամասի հետ, ինչն այսօր թույլ է տալիս առարկայական քննարկել Ադրբեջանի հետ ցամաքային կապը։Այս առումով Զանգեզուրի նախագծի "ճարտարապետ" պետք է համարել մուստաֆա քեմալին (աթաթուրքին)։

Միեւնույն ժամանակ,Գյուրդենիզին միաձայն, Յայջին խիստ քննադատել է այն հանգամանքը, որ Թուրքիան որպես լիիրավ կողմ չի ընդգրկվել համաձայնագրերում. «առանց Անկարայի այդ միջանցքը կորցնում է իր իմաստը»: Բացի այդ, Յայջին խոստովանել է նաեւ ռիսկերը. վաշինգտոնյան պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՄՆ - ն վարձակալում է հողատարածքը 100 տարով, եւ դա հող է ստեղծում բեռնահոսքերի նկատմամբ արտատարածաշրջանային խաղացողների վերհսկողության եւ հնարավոր ռազմական ներկայության համար՝ TRIPP-ը որակելով «տարածաշրջանում նոր ամերիկյան հող»: Ընդհանուր առմմբ՝ Յայջին Զանգեզուրի ճանապարհը համարում է պատմական հնարավորություն եւ դրական նախագիծ, բայց միայն այն պայմանով, որ Թուրքիան ինքը տեղ զբաղեցնի բանակցությոնների սեղանի շուրջ, ապահովի իր իրավունքները որպես երաշխավոր՝ թույլ չտալով արտաքին ուժերին մոնոպոլիզացնել վերահսկողությունը։

Ամեն դեպքում, թուրք զինվորականներ Գյուրդենիզի եւ Յայջայի կողմից վաղեմի նախագծի հասցեին հնչող քննադատությունները կամ գովեստները կարեւոր միտում են արտացոլում: Թվում է, թե Անկարայում վերջապես սկսել են հասկանալ, որ ոտքերի տակից հողը գնում է ոչ այնքան Ռուսաստանից ու Իրանից, որքան Թուրքիայից։ Լինելով արեւմտյան կոորդինատային համակարգի բաղկացուցիչ տարր՝այն բարդ ընտրության առջեւ է դրված՝ հաստատել այն, ինչին եթե առնչվի, ապա մեծ մասամբ անվանական։

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի