կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-30 11:05
Տարածաշրջան

Թուրք զինվորականները բացահայտ թքում են ռուսների հետ Իդլիբի շուրջ ձեռք բերված համաձայնագրերի վրա

Թուրք զինվորականները բացահայտ թքում են ռուսների հետ Իդլիբի շուրջ ձեռք բերված համաձայնագրերի վրա

Թուրքիան հերթական անգամ ապացուցել է բանակցելու՝ իր անկարողությունը: Այն անցակետերը, որոնց շուրջ զինվորականները պայմանավորվել էին մարտի 25-ին, կրկին փակ են: Ահաբեկիչներն ամենասկզբից էլ խափանում էին այս անցակետերին մոտենալու՝ քաղաքացիական անձանց ցանկացած փորձ: Եվ կային զգալի թվով ցանկացող մարդիկ։ Այս մասին ասել է ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Խարչենկոն։

«Եվ պետք չէ ասել, որ Թուրքիան չի կարողացել ահաբեկիչների հախից գալ: Թուրք զինվորականների խմբավորումը Իդլիբում անցնում է 20,000 մարդուց: Նրանք այնտեղ կանգնած են զրահամեքենաներով, հրետանային և հակաօդային պաշտպանության զենքերով: Ցանկության դեպքում մի քանի օրում կոչնչացվեր զինյալների ցանկացած ավազակախումբ: Փաստորեն, ցանկություն չկար, և թուրք զինվորականները բացահայտ թքեցին Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների վրա։ M4 մայրուղու ապաշրջափակման ու զինյալներին հետ քաշելու մասին արդեն խոսք էլ չկա: Ըստ այդմ՝ Թուրքիան բավականին գոհ է Իդլիբում ստատուս քվոյից:

Իսկ այնտեղ շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Ահաբեկիչները ԱՊՀ երկրներից դեռ կարող են Սիրիա մուտք գործել Թուրքիայի տարածքով: Այս արմատականները բացահայտորեն ինտերնետի ռուսական հատվածում կոչ են անում իրենց կողմնակիցներին՝ զբաղվել ահաբեկչական գործողություններով: Թուրքիան շարունակում է հավաքագրել նորակոչիկներ Իդլիբից՝ իր շահերն առաջ տանելու համար: Եվ հավանական է, որ այդ մորուքավոր տղաները կարող են հայտնվել Դոնբասի ճակատում, եթե Ուկրաինան որոշի սկսել լայնամասշտաբ հարձակում:

Իդլիբում ամենուր ներդրվում է թուրքական լիրան, ոստիկանությունը կառուցվում է թուրքական մոդելի վրա, և շատ այլ գործոններ ցույց են տալիս, որ օսմանցիներն արդեն լրջորեն  այդ տարածքներն իրենցն են համարում։ Եվ նրանք ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ։ Հավանականությունը, որ Թուրքիան կամավոր կկատարի իր պարտավորությունները, գործնականում զրո է:

Սա նշանակում է, որ Ռուսաստանի և Սիրիայի համբերությունը կարող է շուտով պայթել, և մենք ստիպված կլինենք ինքնուրույն գործ ունենալ ահաբեկիչների հետ՝ չնայած թուրքական բողոքներին»,– գրում է ռուս լրագրողը։