|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Արցախը պատմության մեջ բազում անգամներ է ենթարկվել թշնամու հարձակումների։ Ամբողջական կամ մասնակի հայաթափումներ Արցախում եղել են 17, 18, 19-րդ դարերում, իսկ 20-րդ դարասկզբին Շուշիում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդը և հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը սովորական ցեղասպանության օրինակ էր։
Արցախը թշնամուն նախկինում էլ է հանձնվել դավաճանության հետևանքով։ Օրինակ, 1750-ական թվականներին Մելիք Շահնազար Բ-ն համագործակցել է քոչվոր սարջալի ցեղի գլխավոր, թալանչի հանցագործ Փանահ Ալիի հետ և նրան հանձնել Շուշի բերդը։
Չնայած նմանատիպ դեպքերին, Արցախը վերջին 400 տարվա ընթացքում առնվազն 5 անգամ հասել է անկախության ու ազատագրության, հետևաբար ոչինչ չի կարող խանգարել, որ 6-րդ անգամ Արցախը ազատագրվի ու կրկին դառնա հայաբնակ։ Ամեն ինչ կախված է մեր միասնական պայքարից ու մեր կամքից։
Արցախի անկախության օրվա առիթով սեպտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք, որին մասնակցելով' մենք մեկ քայլ մոտեցնելու ենք Արցախի 6-րդ ազատագրության օրը»։