Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատագրական շարժում»-ն այսօր՝ փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց, որ մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը:
Շարժման ներկայացուցիչ Նաիրի Հոխիկյանն ասաց՝ ստորագրահավաքն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում։ Նրա խոսքով՝ ստորագրահավաքն իրականացվելու է ինչպես թղթային տարբերակով, այնպես էլ առցանց, որն ավելի շատ Սփյուռքի հայրենակիցների համար է:
«Մենք 44-օրյա պատերազմում այդքան մարդկային ու տարածքային կորուստներ չէինք ունենա, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ապազգային, դավաճանական գործարքը թշնամու հետ: Հետեւաբար, հանուն Եռաբլուրում պառկած տղաների, հանուն Զորավար Անդրանիկի, հանուն Վազգեն Սարգսյանի, մենք պարտավոր ենք միավորվել՝ առանց կուսակցական շահերի: Մենք հրավիրում ենք բոլոր քաղաքական ուժերին, անհատներին՝ միասին գնալ այս ճանապարհով, որովհետեւ սա ոչ թե իշխանության պայքար է, այլ հայրենիքի ազատագրության պայքար է»,-ասաց Հոխիկյանը: