|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն ԱԺ նախագահի թափուր պաշտոնի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ են շրջանառվում: Ո՞վ կարող է հավակնել այդ պաշտոնին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը yerkir.am-ին խորհուրդ տվեց չշտապել և սպասել: Ըստ նրա` այդ հարցը որոշելու է ԱԺ մեծամասնությունը, և անիմաստ է այս փուլում գուշակություններ անել:
«Իմ կարծիքով` շրջանառվող անուններից լավագույն թեկնածուներից մեկը կարող է լինել Կարեն Կարապետյանը, չնայած ինքս չգիտեմ` Կարեն Կարապետյանին եթե իր կուսակիցները առաջարկեն, կհամաձայնի՞, թե՞ ոչ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
«Նա ինքնաբավ, ինքնուրույն անձնավորություն է, փորձառու է, կարող է ապահովել ճիշտ հարաբերություններ բոլոր քաղաքական ուժերի հետ և, որ ամենակարևորն է, զուտ իր անհատական հատկանիշներով կարող է լինել ընկալելի բոլոր կողմերի համար» , - պարզաբանեց պատգամավորը և հավելեց, որ, այնուամենայնիվ, դա ԱԺ մեծամասնության և անձամբ իր` Կարեն Կարապետյանի որոշելիք հարցն է: