Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի նախագահը Հասան Ռոհանին Նախարարների խորհրդի նիստում նոյեմբերի 4-ին նշել է, որ Իրանի համար կարևոր չէ, թե ԱՄՆ-ում ով կընտրվի նախագահ։ Նա ասել է․ «Մեզ համար կարևորն այն է, թե ինչպիսի ճանապարհ կբռնի Ամերիկայի հաջորդ կառավարությունը։ Իսկ թե ո՞վ կլինի հաջորդ նախագահը, կարևոր չէ»։
Ռոհանին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ը վերադառնա միջազգային և իրավական համաձայնագրերին։ «Եթե Ամերիկան վերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները և հարգանքով վերաբերվի Իրանի ժողովրդին, Իրանը ևս կփոխի իր վերաբերմունքը»,- հավելել է նա։