Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2012 թվականին ՀՀ կառավարության կողմից միջազգային ֆինանսական տարբեր կազմակերպությունների եւ այլ երկրների հետ իրականացվել են ֆինանսական համագործակցության մի շարք միջոցառումներ: Այսօր կայացած ասուլիսում լրագրողներին ներկայացվեցին այդ համագործակցության որոշ մանրամասներ:
Մասնավորապես` միջազգային կազմակերպությունների հետ ֆինանսական համագործակցությունն իրականացվել է հիմնականում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական Միության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի եւ մի շարք այլ միջազգային կառույցների հետ:
Այդ համագործակցության արդյունքները նշանավորվել են վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերի կնքմամբ, նոր ծրագրերի նախապատրաստական աշխատանքներով, տարբեր մակարդակի քննարկումներով ու բանակցություններով:
Միջազգային ասպարեզում ֆինանսական գործողությունենրից բերվում են նաեւ մի քանի գործողություններ: Օրինակ` 2012թ. հոկտեմբերի 18-ին կայացել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում արձանագրությունը, որի շրջանակներում իրականացվելիք համագործակցությունը ներառելու է մուտքի արտոնագրերի դյուրինացման ուղղված բանակցությունները, հարկային եւ մաքսային ոլորտի մի շարք հիմնահարցեր, քաղաքացիական ավիացիայի, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ հիմնահարցեր:
Անցնող տարվա նոյեմբերի 14-ից 15-ն էլ տեղի են ունեցել Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջակառավարական հանձնաժողովի հերթական բանակցությունները, որի շրջանակներում գերմանական կողմից ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվելու մի շարք ծրագրերի: Մանսավորապես` մինչեւ 15 մլն եվրո վարկ կայուն տնտեսական զարգացում ծրագրին, մինչեւ 75 մլն եվրո` Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գծի ենթակայանների կառուցմանը, 40 մլն եվրո` վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի երրորդ փուլին, 18.5 մլն եվրո` Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարմանը, ինչպես նաեւ տեխնիկական օժանդակություն շրջակա միջավայրի պահպանության, համայնքային զարգացման, դատաիրավական բարեփոխումների, հանրային ֆինանսների կառավարման եւ այլ ոլորտներին: