Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արևելեան Անատոլիայի նախագիծ (DAP) գերծրագրի ավարտով՝ Թուրքիան հնարավորություն կունենա իր տարածքներից վերահսկել Արաքսի անդրսահմանային ջրբաժանի ջրային պոտենցիալի շուրջ 83%-ը։
Այս առնչությամբ, գիտահետազոտական հոդված է հրապարակվել Թեհրանի Պետական համալսարանի «Աբուրեյհան» քոլեջի հանդեսում, որտեղ մի շարք գիտաշխատողներ համատեղ ուսումնասիրություն են իրականացրել և վերլուծել խնդրի բնապահպանական, շրջակա միջավայրի, սննդային անվտանգության ու աշխարհաքաղաքական հավասարումների հնարավոր փոփոխության խնդիրները:
Խումբը կարևորել է Արաքսի ավազանի ջրային պաշարների նշանակությունը տարածաշրջանի երկրների համար, որպես անդրսահմանային գետավազան, հատկապես, Կովկասյան տարածաշրջանում, որը բաժանված է չորս ափամերձ երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի, Իրանի ու Ադրբեջանի միջև:
Հեղինակները հիշեցրել են, որ թեև միջոցներ են ձեռնարկվել այս գետավազանի երկրների միջև ջրային համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, այնուամենայնիվ Արևելեան Անատոլիայի նախագիծը (DAP) և Թուրքիայի վարած հիդրոպոլիտիկ ուղղվածությունը, թիրախավորելով հարեվան երկրներին՝ դառնալու են այն հիմնական գործոնները, որոնք շրջանցելու են ավազանի համագործակցային մթնոլորտը ու վտանգելու են տարածաշրջանի տևական կայունությունը:
Վերջին տասնամեակների ընթացքում Թուրքիան օգտագործել է անդրսահմանային ջրային ռեսուրսները՝ ամրապնդելու համար իր տնտեսական զարգացումը։ Միաժամանակ առաջ է մղել իր ռազմավարութիւնը՝ հիդրոհեգեմոնիա ստեղծելով տարածաշրջանում:
Հարկ է նշել, որ ուսումնասիրությունը տևել է մի քանի տարի և այդ ընթացքում բազմիցս հնչել են նախազգուշացնող կոչեր ու ահազանգեր, սակայն Արաքսի վերին հատվածի ջրային պաշարների կլանմանն ուղղված Թուրքիայի նախագիծը, համապատասխան ուշադրության չի արժանացել Իրանի հիդրոքաղաքական հաշվարկներում:
(Վերոնշյալ քարտեզը հրապարակել են իրանական աղբյուրները)։