Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տասնյակ տոննա մազութ է թափվել Իսրայելի՝ Միջերկրական ծովի ափերի մեծ մասում: Տեղական իշխանությունները խոսում են երկրի պատմության մեջ ամենամեծ բնապահպանական աղետի մասին․ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ հազարավոր կամավորներ և զինվորներ օգնում են մաքրել ափը մազութի կույտերից, որն արդեն լուրջ վնաս է հասցրել բնությանը: Տուժած տարածքներում հայտնաբերվել են սատկած կրիաներ, ձկներ և թռչուններ, որոնց մնացորդները ներկված են սև գույնով:
Իսրայելի իշխանությունները փորձում են պարզել աղտոտման պատճառը. նախնական տվյալների համաձայն՝ պատճառը նավից վառելիքի արտահոսքն է:
Իսրայելի՝ 190 կիլոմետրանոց ափամերձ գծի մեծ մասում հայտնաբերվել են մազութի կույտեր: Տեղական իշխանությունները վախենում են, որ տուժած տարածքի մաքրումը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ: Բնակիչներին խնդրում են զերծ մնալ միջերկրածովյան լողափեր այցելելուց:
Որպեսզի պարզեն, թե որ նավից կարող էր տեղի ունենալ արտահոսքը, մասնագետներն ուսումնասիրում են արբանյակային պատկերները և ալիքների ուղղությունը:
Բնապահպանության նախարար Գիլա Գամլիելը հայտնել է, որ այս պահին տարածքում գտնվող ինը նավ է կասկածվում: Իսրայելի իշխանությունները քննարկում են փոխհատուցման համար դատական հայց հարուցելու հնարավորությունը, ինչը մեղավորներին կարող է արժենալ միլիոնավոր դոլարներ:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն անձամբ է այցելել լողափերից մեկը՝ գնահատելով վնասը: