Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ամփոփելով խորհրդարանական անցնող շաբաթվա աշխատանքները, շեշտեց` մեկ տարի մտածելուց հետո կառավարությունն օրենսդիրի ուշադրությանն է ներկայացրել կառուցվածքի նախագիծը, որում, սակայն, իրենց ներկայացրած 8 առաջարկությունններից որևէ մեկը չի ընդունվել:
Մարուքյանի գնահատականը կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներին բացասական է: Ըստ նրա` դրանք ապակառուցողական էին, իսկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի զեկույցն ու ամփոփիչ ելույթը` շատ վատը:
Անդրադառնալով հարցի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պահվածքին՝ Մարուքյանը նշեց. «Առաջին անգամ նոր խորհրդարանում քննարկվեց խմբակցության հարցապնդում այն մասին, թե ովքեր են կրճատվելու, ինչ չափով, ինչու և երբ, դրա փոխարեն ինչ են նրանց առաջարկում: Մեզ խայտառակ գրավոր պատասխան էին տվել, որից հետո հույս էինք ունեցել, որ կարող է բանավորը բավարարի, բայց պարզվեց, որ բանավորն ավելի վատն էր, ավելի խայտառակ: Դրանից հետո օգտվեցինք կանոնակարգ-օրենքի այն մեխանիզմից, որ կառավարության անդամի ապագա պաշտոնավարման հարցն ենք դնում: Քվեարկություն եղավ, մերժվեց այդ հարցը, բայց ֆինանսների նախարարը ստացավ 41 դեմ ձայն: Այսինքն` խորհրդարանական կառավարման կաբինետում կա նախարար, որին 41 պատգամավոր դեմ է: Կարծում եմ՝ սա ուղերձ է կառավարությանը, որ վերոնշյալ նախարարը խնդիր ունի և շատ մշուշոտ ապագա: Սա դաս է մյուսներին, որ մյուս անգամ նման ձևով խորհրդարան չգան ու այդպես չպատասխանեն պատգամավորների հարցերին»: