Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ապակառուցողական ազդեցությանը Ղարաբաղյան հակամարտությունում պետք է հակադրվի Ստեփանակերտին և Երևանին աջակցությունը, Լեռնային Ղարաբաղի՝ որպես պետություն ճանաչումը դրական գործոն կդառնա. նշել է Regnum-ի հոդվածագիր, քաղաքագետ Միխայիլ Դեմուրինը՝ անդրադառնալով ԵՄ առաջնորդների հայտարարությանը Թուրքիայի՝ այս հակամարտության մեջ ներքաշմանը։
Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը հայտարարել էր, որ Թուրքիայի միջամտությունն այս հակամարտությանը միայն բարդացնում է իրավիճակը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ «Սիրիայից ժամանած 300 իսլամիստներ» Թուրքիայի տարածքով անցել են հակամարտության գոտի:
«Եվրամիության կոչը Թուրքիային` դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, իհարկե, ճիշտ կոչ է: Կարևոր է հիշել, սակայն, որ բոլոր այն գործողությունները, որոնք թուրքական կողմի մեղքով են, անհնար կլինեին առանց Ադրբեջանի: Անկարան չէր, որ դրդեց և դրդում է Բաքվին` շահագրգռված լինել Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հարցում, իսկ Բաքուն, այդպիսի խաղադրույք կատարելով, գրավում է Թուրքիայի աջակցությունը դրա իրականացման համար:
Թուրքիան չի կարող Ղարաբաղյան հակամարտության մեջ կառուցողական դերակատարություն ունենալ, իդեալական դեպքում այն պետք է մեկուսացված լինի դրա լուծումից:
Դա, սակայն, դժվար թե հնարավոր լինի: Նշանակում է, որ դրա կործանարար ազդեցությանը պետք է հակադրել Ստեփանակերտին և Երևանին աջակցելու գործոնը: Կամ՝ որն ավելի լավ է, նոր կառուցողական քաղաքական գործոն:
Համոզված եմ, որ նման գործոնը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի՝ որպես պետության ճանաչումը՝ առանց տվյալ պահին նրա սահմանները սահմանելու: Համոզված եմ, որ նման ճանաչումից հետո այլ հարցեր ավելի հեշտությամբ կլուծվեին:
Մյուս կողմից, նման ճանաչման բացակայությունը բազմիցս ավելացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վախը`իրենց ճակատագրի, իրենց կյանքի համար: Ցանկացած ժողովրդի իրավունքներից մեկը, բացի ինքնորոշման հիմնարար իրավունքից, ապահով գոյության իրավունքն է: Դրա տրամադրումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կարգավորման համար անփոխարինելի պայման է: Վստահ եմ, որ դրա ճանապարհը միայն ԼՂՀ միջազգային ճանաչման միջոցով է», - նշել է Միխայիլ Դեմուրինը: