կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-29 13:02
Աշխարհ

Հնդկաստանին անհրաժեշտ է Հայաստանի հետ ռազմավարական մերձեցում` Թուրքիային և Պակիստանին հակազդելու համար. India Narrative

Հնդկաստանին անհրաժեշտ է Հայաստանի հետ ռազմավարական մերձեցում` Թուրքիային և Պակիստանին հակազդելու համար. India Narrative

India Narrative հնդկական պարբերականը հոդված է հրապարակել՝ «Ինչո՞ւ է Հնդկաստանին անհրաժեշտ վերագտնել Հայաստանը՝ Թուրքիային և Պակիստանին դիմակայելու համար» վերնագրով:

Հոդվածում ընդգծվում է Հնդկաստանում հայերի պատմական առկայությունը XVI դարից. չփաստաթղթված պատմությունը սկիզբ է առնում դեռևս նախաքրիստոնեական դարաշրջանից:

Նշվում է, որ Պակիստանը և նրա գրոհայինները վճռականորեն աջակցում էին Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում, Ադրբեջանը վերջերս ընդլայնել է իր գործընկերությունը Պակիստանի հետ, ներառյալ՝ պաշտպանական հարցերում:

«Հնդկաստանը փորձում է կապեր հաստատել Հունաստանի հետ, ինչը  կրկին խթանվում է Թուրքիայի հետ նրա լարված հարաբերությունների պատճառով: Հետևաբար, Հայաստանի հետ սերտ հարաբերությունների հաստատումը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, պետք է լինի տրամաբանական:

Այս համատեքստում կարևոր է, որ Հայաստանը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասն է, և Թեհրանում Հնդկաստանի դեսպանը պաշտոնապես հայտարարել է, որ Հնդկաստանը նախատեսում է «կապել Չաբահարի արևմտյան հատվածը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ՝ Ֆինլանդիայում, Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքով»:

Աֆղանստանում թալիբների իշխանության գալով՝ տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը ժամանակի հարց է: Ժամանակն է, որ Հնդկաստանը գործի դնի հռետորաբանությունը: Իսկ Հայաստանի հետ ռազմավարական մերձեցումը և Հարավային Կովկասում համախմբումը լավ սկիզբ կլիներ: Միաժամանակ, Նյու Դելին կարող է քննարկել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,– ընդգծվում է հոդվածում։

Նյութը՝ Yerkir.am–ի