կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 15:25
Աշխարհ

Պետք է սովորել անգամ մեկ պայուսակով ապրել. Մուխիկո՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահ»

Պետք է սովորել անգամ մեկ պայուսակով ապրել. Մուխիկո՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահ»

«Աշխարհի ամենաաղքատ նախագահ» համարվող՝ Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան Թուրքիա այցելության շրջանակներում այցելել է Ահմեդ Ադնան Սայգունի անվան մշակույթի կենտրոն:

Ըստ Demokrathaber-ի՝ Մուխիկան հայտնել է, թե ինչու համար է հրաժարվել Նոբելյան մրցանակից: «Այս աշխարհում, ուր այսքան պատերազմներ կան, ի՞նչ երեսով են Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհում»,- ասել է նա:

Նշելով, որ ֆինանսապես անապահով մարդիկ ճնշված են, Մոխիկան ասել է, որ պետք է սովորել անգամ մեկ պայուսակով ապրել:

«Երբ ինչ-որ բան եք գնում, իրականում դա դրամով չեք գնում: Այդ փողը վաստակելու համար ձեր ժամանակն եք հատկացնում և այդ ժամանակով եք գնում: Եթե դուք բախտավոր եք՝ ունեք այդ ժամանակը, իրական հարստությունը դա է: Դուք կարող եք իրեր գնել, սակայն չեք կարող կյանքում ժամանակ գնել: Սուպերմարկետ գնալով՝ կարո՞ղ եք ասել՝ «ինձ հինգ տարիս ետ տվեք», չեք կարող»,- ասել է Ուրուգվայի նախկին նախագահը: