Փոխարժեքներ
30 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է «Արմավիր» ՔԿՀ–ում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց նրա պաշտպան Վարազդադ Հարությունյանը։
«Վերջույթներում ֆունկցիոնալ խանգարումներ են առաջացել՝ նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Գլխապտույտներ ունի, իսկ այս պահին արդեն ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն։ Առողջական խնդիրները քաղցկեղի հետևանք են։ Արշակյանը նախկինում հաղթահարել է քաղցկեղը, սակայն կալանքի պայմաններում համապատասխան բժշկական զննություն և անհրաժեշտ խնամք ստանալն անհնար է»,– ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց` նման առողջական վիճակում գտնվող անձի կալանքի տակ պահելը կարող է լուրջ վտանգ ներկայացնել նրա կյանքի և առողջության համար։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կա 30-ից ավելի քաղբանտարկյալ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերար, կին, զոհված զինծառայողի հայր և ծանր առողջական խնդիրներ ունեցող անձինք։