|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Հանրային սեկտորից ինձ ահազանգեր են՝ Հայաստանում թրաֆիքինգի ոլորտով ցուցանիշերը լուրջ նահանջ են արձանագրում ՝ աշխատանաքյին և երեխաների շահագործված իրավունքների մասով, 2012-14 թթ ՀՀ կառավարության պայքարը բավականին բբարձր էր գնահատել ԱՄՆ Պետդեպը, մենք այդ ժամանակ զեկույցի առաջին սանդղակում էինք, մինչդեռ վերջին տարիներին նահանջ է արձանագրվում, իսկ հատկապես այս տարվա Պետդեպի զեկույցում Հայստանն առհասարակ հայտնվել է 2-րդ խմբի մոնիտորինգի ցանկում:
Այս մասին ԱԺ-ում ահազանգեց այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ակնարկելով Մարդու իրավունքիների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Թագուհի Թովմասյանին, որ այս հարցում հանձնաժողովն հետագա անելիքներում հետևողականություն ցուցաբերի:
Թագուհի Թովմասյանն ընդունեց ավագ գործընկերոջ դիտարկումն ի գիտություն և խոստացավ խնդիրը իր թիրախային առաջնահերթություններում նկատի ունենալ:
«Ընտանեկան արժեքներով ապրող փոքրիկ պետության ներսում այս ոլորտը պիտի պառլամենտական վերահսկողության լուրջ ազդեցություն ունենա»,-նշեց պատգամավորը: