|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արսեն Խոջոյանին մարտի 24-ին տեղափոխել են ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակների բժշկական գիտահետազոտական կենտրոն: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց նրա մայրը՝ Սվետլանան:
«Վիճակը կտրուկ վատացավ, էլի բերեցինք հիվանդանոց: Մաշկային խնդիրներ ունի Արսենը: Հիմա հիվանդանոցում ենք, վիճակն այս պահին` ոչինչ, սիստեմաներ է ընդունում, չգիտեմ՝ երբ դուրս կգրվի»,- ասաց Արսենի մայրիկը:
Yerkir.am-ին ՀՀ ԱՆ-ից տեղեկացրին նաև, որ Արսեն Խոջոյանի մոտ մի փոքր սրվել է փսորիազը, ինչի հետևանքով էլ տեղափոխվել է բուժկենտրոն, որտեղ էլ ստացիոնար բուժում է ստանում:
Հիշեցնենք՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 24-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը 2014 թվականի մարտի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, նույն թվականի ապրիլի 10-ին` վերադարձվել Հայաստան: