Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այդ ճանապարհային քարտեզը որ ներկայացրել է, նախ պետք է հասկանանք՝ որևէ մեկը Փաշինյանի հետ ճանապարհ ունի՞ գնալու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ՝ խոսելով վարչապետի ներկայացրած՝ երկրի 6-ամսյա վերականգնողական ծրագրի մասին։
«Նիկոլ Փաշինյանի լկտիության աստիճանը այլևս կասկածի դնելու չէ․ մարդը, որ հայրենիք է հանձնել Ադրբեջանին, դեռ պատրաստվում է մնալ իր աթոռին կառչած ու շարունակել իր ճանապարհը»,-ասաց նա։
Մադաթյանը ուշադրություն հրավիրեց, որ ճանապարհային քարտեզում բանակցելու կետ ևս կար։
«Ինձ հետաքրքիր է՝ ո՞նց է ինքը պատրաստվում բանակցել մի երկրի ղեկավարի հետ, ում ինքն է պարտվել, ի՞նչ լրջությամբ են իրեն նայելու, ի՞նչ լրջությամբ է ներկայացնելու այս երկիրը»,-ասաց նա։
Հոգեբանի կարծիքով՝ մարազմատիկ մի վիճակի մեջ ենք հիմա գտնվում և շարունակելու ենք այս վիճակի մեջ գտնվել այնքան ժամանակ, ինչքան Նիկոլ Փաշինյանի նման կերպարը փորձելու է ներկայանալ որպես մեր ղեկավար։
«Նիկոլ Փաշինյանը երբեք չի եղել իմ ղեկավարը՝ մանավանդ այս դավաճանական գործընթացներից հետո»,-ասաց նա։
Նշենք, որ հանրահավաքից րոպեներ առաջ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են ՀՔԾ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․