|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացել է, այժմ հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ ինտենսիվ աշխատանք է տարվում»,- tert.am-ը, վկայակոչելով ադրբեջանական 1news.az կայքին, տեղեկացնում է, որ Վաշինգտոնում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Սակայն հիմնարար սկզբունքների համաձայնեցումը խաղաղ պայմանագրի ձեռքբերում չի նշանակում: Չպետք է թույլ տալ, որ սկզբունքների համաձայնեցումից հետո եւս 70 տարի աշխատանք տարվի խաղաղ պայմանագրի վրա: Եթե հիմնարար սկզբունքները ընդունվում են, ապա 6-12 ամիսների ընթացքում պետք է ավարտվի նաեւ պայմանագրի վրա աշխատանքը»,- ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշումն այն է, որ որքան հնարավոր է շուտ ավարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վրա աշխատանքները եւ սկսվի խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը. «Ես լիովին համաձայն եմ դրա հետ: Արդեն հայտնի են սկզբունքները, որոնցով մենք կշարժվենք: Անվանենք դա «ճանապարհային քարտեզ»: Խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ»: