Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Միանգամից նշենք՝ փորձագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամերիկյան նախագծի իրականացման հավանականությունը փոքր է: Պատճառը Իրանի եւ Ռուսաստանի կողմից հնարավոր բացասական արձագանքն է: Իրանական քաղական շրջանակներում կարծում են՝ նման նախագիծը հանգեցնում է «աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության» Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանների երկայնքով, ընդլայնում է Թուրքիայի ազդեցությունը եւ նշանակում է տարածաշրջանում ԱՄՆ-ի անմիջական ներկայությունը»: Եվ ոչ միայն դա: Նման սցենարը «կզրկի Իրանին Հայաստանի տարածքով Հարավային Կովկաս ցամաքային հասանելիությունից»՝ երկիրը կախվածության մեջ դնելով «Ադրբեջանի կամ այլ միջազգային սուբյեկտների կողմից վերահսկվող» երթուղուց
Իրանցի փորձագետներից մեկի կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը հանգեցնում է Թեհրանի «աշխարհաքաղաքական խեղդմանը»: Եթե վերահսկողությունը անցնի Բաքվին՝ Թեհրանը կզրկվի իր հյուսիսային առեւտրի վրա ազդեցության լծակներից ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ», - նշել է Ազիզին՝ նախազգուշացնելով «Իրանի աշխարհատնտեսական դիրքերին լուրջ հարվածի» մասին, երկրի դերակատարության նվազման մասին չինական »Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ: Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աշխարհաքաղաքական լուրջ ինտրիգ է ծավալվում: Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Հասան Օքթայի կարծիքով՝ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության համձայնագիրը դիտարկում է «տարածքային ամբողջականության եւ իրավասության դիրքերից՝ ընդգծելով, որ անկախ օգտագործվող տերմինաբանությունից՝ վարձակալություն, ներդրումներ, թե արտաքին կառավարում, բոլոր գործընթացները պետք է ձեւավորվեն այդ սկզբունքների հիման վրա, եւ որ նա չի կարող թույլ տալ իր տարածքում միջանցքի ստեղծում մինչեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը»:
Ադրբեջանն էլ, իր հերթին, ամեն հարմար առիթի դեպքում հայտարարում է դեպի Նախիջեւան տանող միջանցք ստեղծելու իր շահագրգռվածության մասին: ալիեւը դա հետեւյալ կերպ է արտահայտել. «մեզ պետք է ապահովվի անարգել եւ անվտանգ անցում Ադրբեջանից Ադրբեջան: Դա պետք է լինի Ադրբեջանի մի հատվածից մյուսը տեղափոխումը: Մեր բեռներն ու քաղաքացիները չպետք է տեսնեն հայ սահմանապահների դեմքերը»:
Սակայն իրադարձությունների ընթացքը հանգեցնում է Անդրկովկասում հակամարտության նոր գոտու առաջացմանը։ Ընդ որում, այս փուլում Արեւմուտքը, որը ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա ուկրաինական ճգնաժամի միջոցով, կարող է օգտագործել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը որպես նոր գործիք Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու համար: Օքթայը կարծում է՝ հաշվի առնելով տարածաշրջանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը եւ Անդրկովկասում արդար եւ կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ Զանգեզուրի միջանցքն ամերիկյան ընկերությանը հանձնելու Թրամփի առաջարկն իրագործելու փոխրեն, պետք է ստորագրել եռակողմ խաղաղության համաձայնագիր՝ առանց նախապայմանների, կարգավորել անցումների հարցերը եւ հաշվի առնել Նախիջեւանի վերաբերյալ Ադրբեջանի ակնկալիքները: Իսկ Վաշինգտոնի համար այս նախագիծը փորձ է օգտվել տարածաշրջանում իշխանության հազվագյուտ վակուումից՝ Ռուսաստանի դիրքերի թուլացման եւ ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի հետ նրա հարաբերությունների վատթարացման խորապատկերին: Իսկ մինչ այդ Անկարան ստորագրել է Թուրքիան Նախիջեւանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու նախագծի իրականացման համար շուրջ 2,4 մլրդ եվրոյի չափով «կանաչ» ֆինանսավորման ներգրավման մասին համաձայնագիր: Այնպես որ, տարածաշրջանում սրացման խաղը շարունակվում է եւ թափ է հավաքում:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի