Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Ուկրաինայի և Թուրքիայի հարաբերությունները՝ նշելով, որ Վլադիմիր Զելենսկին զուր է հույս դնում երկու երկրների ռազմավարական գործընկերության վրա:
Նա մեկնաբանել է Զելենսկիի այցը Թուրքիա, որի արդյունքում կողմերը կնքել են շրջանակային ռազմական համաձայնագիր և ստորագրել պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում երկարաժամկետ համագործակցության հուշագիր:
«Զելենսկին սխալվում է, եթե հավատում է, որ, ի դեմս Էրդողանի, ունի կայուն ռազմավարական գործընկեր և կկարողանա հույսը դնել նրա վրա իր մանևրումներում: Էրդողանի համար Ուկրաինան պարզապես մեկ այլ խաղաքարտ է իր տարածաշրջանային պոկերում և Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդ համակարգում», - գրել է Պուշկովը Telegram-ում:
Նրա կարծիքով՝ Թուրքիայի ղեկավարը «կմիացնի» գործընկերությունը, երբ դա իրեն ձեռնտու լինի, և կմոռանա դրա մասին, երբ դրա կարիքը չի լինի:
«Նաև չի օգնի Կիևին՝ «վերադարձնել Ղրիմը». Էրդողանը հավակնոտ է, բայց նա իրատես է քաղաքականության մեջ, նա գիտի, որ դա անհնար է, հետևաբար, դա հուշագրից ավելիին գնա: Եվ նրան պետք չէ անպտուղ սուր հակամարտություն Մոսկվայի հետ»,- ասել է սենատորը:
Նա հավելել է, որ Էրդողանին հնարավոր չէ «հավաքագրել», հատկապես՝ Զելենսկին չի կարողանա:
«Նախ՝ մակարդակների և հեղինակության տարբերությունը չափազանց մեծ է. Էրդողանը եվրոպական բարձրագույն լիգայում է, իսկ Զելենսկին հեռու է դրանից: Բայց գլխավորն այն է, որ Էրդողանը չի հավաքագրվում: Նա արդեն ցույց է տվել, որ խաղում է միաժամանակ մի քանի շախմատային տախտակների վրա, չի վախենում սրացումներից մեծ տերությունների հետ և միշտ պահում է հաղթաթղթեր, որոնք դնում է սեղանին ճիշտ ժամանակին»,- եզրափակել է Պուշկովը: