կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 13:39
Քաղաքական

Հայաստանը խաղաքարտ է` Ադրբեջանի հետ սակարկությունները շարունակելու համար. Հրանուշ Խառատյան

Հայաստանը խաղաքարտ է` Ադրբեջանի հետ սակարկությունները շարունակելու համար. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով` Ռուսաստան-Ադրբեջան բանակցությունները հասունացել են և հիմա վճռորոշ փուլ են մտել: Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության և Հայաստանի արտաքին քաղաքական հեռանկարների մասին, Հրանուշ Խառատյանը նշեց, որ ԵՏՄ անդամ Ղազախստանը շահագրգիռ է, որ մահմեդական Ադրբեջանը և էլի մի քանի մահմեդական երկրներ միանան այդ կառույցին, ահա ինչու պատահական չէ Ղազախստանի ակտիվությունը` ադրբեջանական շահախնդրությունները ներկայացնելու մասով:Հրանուշ Խառատյանի կարծիքով` Ռուսաստանն այդքան էլ խանդավառ չէ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությամբ, որովհետև չէր ուզենա անդամակցության մեջ ունենալ երկու բավական ազդեցիկ մահմեդական երկրներ, եթե անգամ այդ մահմեդական երկրների հետ ունենա շատ լավ հարաբերություններ:


«Հիմա արդեն հայտնի է որոշումը, որ Արցախը ԵՏՄ օրակարգից դուրս է, և պարզապես այն սակարկման առարկա է ` Ադրբեջանի  անդամակցության հետ կապված»,- ասաց Հրանուշ Խառատյանը:


Այն հարցին` ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Հրանուշ Խառատյանը կարծիք հայտնեց, որ անկախ այն հանգտամաքնից, Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին, թե ոչ, այդ միությունը առհասարակ Հայաստանի համար ամենևին ձեռնտու չէ ոչ  քաղաքակրթական, ոչ ռազմավարական, ոչ էլ տնտեսական իմաստով, առավել ևս, որ Հայաստանը հիմա սահմաններ չունի: Այսինքն, անհասկանալի է, եթե Ադրբեջանն անդամակցի այդ միությանը ու ցամաքային սահման լինի Հայաստանի հետ, արդյո՞ք այդ միությունը խնդիր դնում է սահմաններ չլինելու հարցը:


«Այս պահին Հայաստանն ուղղակի խաղաքարտ է բոլոր կողմերի համար` Ադրբեջանի հետ սակարկությունները շարունակելու համար»,- ասաց Հրանուշ Խառատյանը: