|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ուկրաինացի ռազմական նավաստիները Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղում խաղաքարտ են դարձել: Այդ մասին նա ասել է Аргументы и факты-ի հետ զրույցում:
Ըստ նրա` Պորոշենկոն «պատրաստ է գնալ ցանկացած հանցագործության իշխանութունը պահելու շանսերը մեծացնելու համար, իսկ շանսերը ներկայիս պայմաններում մեծ չեն»:
Կիրակի ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված: