կարևոր
1495 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-17 17:53
Քաղաքական

Զանգեզուրի միջանցքը մխրճվում է Անդրկովկասյան աշխարհաքաղաքականության մեջ

Զանգեզուրի միջանցքը մխրճվում է Անդրկովկասյան աշխարհաքաղաքականության մեջ

ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում»: Նրա խոսքով՝ «Ռուսաստանը պատրաստ է միշտ միանալ այդ գործընթացին եւ պատրստ է այստեղ օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքներից»: Բայց այս իրավիճակում ամենատարօրինակն այն է, որ ԶԼՄ-ների բազմաթիվ մեկնաբանություններում, հատկապես իրանցի քաղաքական գործիչների հայտարարություններում այս թեման, չգիտես ինչու, կապվում է այսպես կոչված Զենգեզուրի միջանցքի խնդրի հետ, որը կարող է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապել Նախիջեւանի հետ։ Եվ դա այն դեպքում, երբ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրում, որին վկայակոչում է Օվերչուկը, ընդհանրապես այդ միջանցքի մասին հիշատակում չկա։ Ի՞նչ է պատահել։Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Իսկապես, ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում։ Բանն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններում Զանգեզուրի միջանցքը հանվել է խաղաղության համաձյնագրից, իսկ այդ հարցի լուծումը վերապահված է ապագային: Հետեւաբար, այս երթուղու ապագայի վերաբերյալ բոլոր քննարկումները պետք է ձեռք բերեն սպեկուլյատիվ, ճանաչողական-վերլուծական բնույթ։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ էլչին ամիրբեկովը նշել է՝ այդ հարցը կքննարկվի ավելի ուշ փուլում, ինչը վկայում է տարածաշրջանյին դիվանագիտության հետ կապված բարդությունների մասին։

Դա Բաքվի քայլն էր ինչպես Հայաստանի հետ խաղղության պայմանագրի ստորագրումն արագացնելու, այնպես էլ Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու նպատակով, որն այդ նախագիծը դիտարկում էր որպես սպառնալիք իր տարածաշրջանային շահերին՝ ավելի մեծ աշխարհաքաղաքական խաղադրույքի համատեքստում։ Եվ հանկարծ այդ թեման սատանայի պես դուրս եկավ ծխախոտատուփից եւ կրկին հայտնվեց տարածաշրջանային քաղաքականության էպիկենտրոնում։ Անգամ հայտնվեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի համապատասխան հայտարարությունն այն մասին, թե ով է խանգարում Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Այդ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ Լավրովն իր հայտարարության համար ինչ-որ հատուկ տեղեկատվություն է օգտագործել, որը բացասական արձագանք է առաջացրել Իրանում», - նշում է Տարասովը։

Արձագանքը չի հանդարտվել նաեւ Սանկտ Պետերբուրգում Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի եւ նրա ռուս պաշտոնակից Շոյգուի եւ Պուտինի հանդիպումներից ու բանակցություններից հետո: Իրանական «Մեհր» գործակալության տվյալներով՝ Շոյգուն Ահմադիյանին հայտնել է, որ Ռուսաստանը «հավատարիմ է մնում Թեհրանի հետ Զանգեզուրի միջանցքի հարցով ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններին», սակայն չի հստակեցվում, թե ինչ համաձայնությունների մասին է խոսքը, ասում է քաղաքագետը: Շուտով հետեւեց Իրանական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ) հայտարարությունը, որում ասվում էր․ «Իրանը Զանգեզուրի միջանցքի հարցում ամուր կանգնած է իր դիրքորոշման վրա եւ մտադիր չէ զիջել»:

«Այսպես է ստեղծվել մի իրավիճակ, երբ կողմերից մեկը գիտակցաբար կամ անգիտակցաբար թույլ է տվել անհայտ կոնտեքստից պոկված տեղեկտվության արտահոսք։ Բայց իրավիճակի հյուսվածքային մասը դեռ թույլ չի տալիս ավելի մանրակրկիտ վերլուծություն կատարելՊարզ է մեկ այլ բան. Զանգեզուրի միջանցքը շարունակում է մնալ վիճելի հարց, որի լուծումը խիստ կարեւոր է թվում խաղաղության եւ զարգացման ավելի լայն տարածաշրջանային նպատակների համար: Դրա հետ կապված աշխարհաքաղաքական բարդությունները ենթադրում են շատ զգուշավոր բանակցություններ», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի